Tuesday, June 13, 2017

ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԻՋՈՑ

(Դիպլոմային աշխատանք)


Բովանդակություն
1. Գրադարանը` կրթական, մշակութային և տեղեկատվական միջավայր
2. Միջոցառումններ, Նախագծեր գրադարաններում
3. Եզրակացություն 



ԳՐԱԴԱՐԱՆԸ` ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

Գրադարանը իր մեջ ներառում է առարկայական այն տեղեկատվությունը, որը դասի ժամանակ ուսուցիչը տալիս է, բայց տվյալ առարկայի ինքնակրթության զարգացմանը նպաստում է գրադարանը: Գրադարանը մշակութատեղեկատվական կենտրոն է թղթային, թվային, վիդեո և աուդիո կրիչների վրա՝ «Մեծ» մշակույթի անընդհատ տարածվող մոդել: Գրադարանը ոչ թե դպրոցի օղակներից մեկն է, այլ պետք է հանդիսանա հեղինակային ծրագրերի տարողունակ բազա կրող ուսումնական հաստատության բոլոր դասարանների համար: Գրադարանային նոր ծրագրերի ուսուցման դեպքում առաջանում է անհրաժեշտություն և հնարավորություն ծրագրերի միջև ստեղծելու քննարկում-երկխոսություն՝ հնարավոր խաչաձև և զուգահեռ ճանապարհներով:
 
Գրադարանում իրականացվում են տարաբնույթ կրթամշակութային միջոցառումներ, բազմաբովանդակ նախագծեր, հանդիպումներ տարբեր բնագավառների ստեղծագործող մարդկանց հետ, բազմաբնույթ մասնագետների հետ, նաև պաշտոնյաների հետ: Նման նախագծերի նպատակը զրույցների, հարց ու պատասխանի միջոցով ոչ միայն ծանոթությունն է տվյալ անհատի անձնական և ստեղծագործական կյանքին, ստեղծագործություններին կամ մտորումներին, այլ նաև տվյալ մարդու մասնագիտության, մասնագիտական գաղտնիքների մասին պատկերացում կազմելը:
 
Հանդիպումները տարբեր գրադարանների գրադարանավարների, դպրոցներիհամալսարանների, քոլեջների դասավանդողների և սովորողների, պետական և հասարակական մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բացի միմյանց ճանաչելուց, ապահովում են փորձի փոխանակություն:
Գրադարանի նախագծային միջոցառումներից են. ցուցահանդեսներ, հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ, պոեզիայի ժամեր, ֆիլմերի  ցուցադրություններ, քննարկումներ, բանավեճեր, բուկլետների հրատարակում և տարածում, համագործակցություն ԶԼՄ-ների հետ, համացանցում հայտարարությունների տեղադրումգրադարանավարների վերապատրաստում, փորձի փոխանցում և փոխանակում, գրադարանի աշխատանքի և սպասարկման վերաբերյալ հարցումների անցկացում, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ, գրքերի նվիրատվություններ ինչպես գրադարանում իրականացվող միջոցառումների, այնպես էլ ուսումնական ճամփորդությունների ընթացքում և այլն:
 
Գրադարանում  բացի ընթերցավարից նախագծեր են իրականացնում ընթերցողները՝ սովորողներն ու դասավանդողները: Գրադարանում միջոցառումները, նախագծերը կարող են կապված լինել առարկայական ուսուցման որևէ թեմայի հետ: Նախագծերի ներկայացման, ամփոփման, հանդիպումների ընթացքում հրավիրվում են հյուրեր, եթե նախագիծը դպրոցական որևէ առարկայական ուղղվածություն ունի, հրավիրվում են տվյալ տարիքի սովորողներ՝ մյուս դպրոցներից:

 

Միջոցառումններ, Նախագծեր գրադարաններում 

ԳՐՔԻ ՏՈՆ


Երևի չեք վիճի, որ երեխայի դաստիարակության հարցում ընտանիքից, շրջապատում իր տեսածից ու լսածից հետո ամենամեծ ազդեցությունն է թողնում ընթերցանությունը: Մեծահասակներից շատերի համար ընթերցանությունը ինքնակրթության և ընդհանրապես կրթության միջոց է, ոմանց համար էլ` պարզապես հանգստանալու լավ ձև։ Բայց երբ գործ ունենում երեխայի հետ, նրան դեռ պետք է քայլ առ քայլ մոտեցնենք գրքին: Ի՞նչ խոսք, այս այս դեպքում ևս ընտանիքում տեսած օրինակը առաջնային դեր ունի երեխայի համար: Բայց ժամանակակից դպրոցականը օրվա մեծ մասը անց է կացնում ուսումնական հաստատությունում, ազատ ժամանակի մի մեծ մասն էլ նվիրում է տնային առաջադրանքներին: Սա նշանակում է, որ նախակրթարանից և առաջին դասարանից սկսած երեխայի դաստիարակության մեջ մեծ դեր է խաղում ուսումնական հաստատությունը: Սովորողի ընթերցարանը, նոր հրատարակված գունազարդ գրքերը ընթերցանության խթանման և ընթերցողին դեպի գիրքը բերելու հնարավորություն են համարվում, որ կիրառել ենք մինչև այսօր, կիրառվելու են հետագայում։ Կրթահամալիրում դրան ավելացնում ենք ուսումնական կաբինետներում-ընթերցասրահում անցկացվող պարապմունքները, գրադարանի կայքում ստեղծված մեդիափաթեթները:
2013թ. համար մշակված և մինչ օրս գործող «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը ընթերցասիրության զարգացման ավելի ինտերակտիվ, ավելի հետաքրքիր և մատչելի հնարավորություն է:
Նախկինում էլ հրատարակչություններն ու գրադարանները (քաղաքային, ազգային) համատեղ իրականցնում էին գրքի ցուցահանդես-վաճառքներ և գրքի համալրման ու ընթերցանության խրախուսման այլ ձևեր: Բայց փորձեք հիշել մի դեպք, երբ հրատարակչությունը մտել էր ուսումնական հաստատություն: Նախկինում ուսումնական հաստատության և հրատարակչության միջև միջնորդ էին լինում այլ կառույցներ: Իսկ «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» նախագծի շնորհիվ հրատարակչությունը մտավ կրթական հաստատություն առանց միջնորդի և առանց կոմերցիոն նպատակների:
Գրքի տոնի նախապատաստական աշխատանքը ևս ուսումնական աշխատանք է, ընթերցանության խրախուսման յուրահատուկ ձև։

1.  Կապ հաստատել հրատարակչության հետ:
2. Սովորողների փոքր խմբերով այցելել տարբեր հրատարակչություններ, ինչն անմիջապես լուսաբանվում է mskh.am-ում սովորողների կողմից:
3. Կրթահամալիրում հյուրընկալություն հրատարակչության ներկայացուցիչներին:
4.  Հրատարակչության կողմից նոր հրատարակված գրքերի առաջարկություններ, որոնք արժանանում են ընթերցողների կողմից առանձնակի ուշադրության:
5.  Ընտրված գրքերի հատվածաբար թվայնացում:
6. Գրադարանը ծանոթացնում է ընթերցողին այդ գրքերի հեղինակների, բովանդակության հետ, որպես յուրահատուկ «գովազդ»` սովորողներին մատուցում ամենահետաքրքիր հատվածները գրքերից:
7. Ընթերցանությունն ավելի գրավիչ դարձնելու և ընտրված ստեղծագործությունները տարբեր անկյուններից դիտարկելու համար գրադարանն ընթերցողին մատուցում է նաև ընտրված ստեղծագործությունների էկրանավորումները (ֆիլմ, մուլտֆիլմ), ծանոթացնում ընթերցողին դրանց հաջողությունների, երաժշտության հետ:
8. Կրթահամալիրի դպրոցներում հետազոտող դասավանդողները ծանոթացնում են սովորողներին գրադարանի մատուցած նյութերին, ընտրված ստեղծագործությունների համար պարապմունքների ծրագրեր մշակում:
9. Մշակվում է նախագծի մանրամասն ծրագիրը:
10. Գրքի տոնը, ինչպես կրթահամալիրի մյուս տոները, իր հանդիսավոր բացումն է ունենում Մարմարյա սրահում. սովորողներին ողջունում էկրթահամալրի տնօրենը:
11. Սկսվում էցուցահանդես-վաճառքը: Կրտսեր և միջին դպրոցների սաները բաժանվում են խմբերի, մասնակցում ցուցահանդես-վաճառքին: Սովորողներին խմբերի բաժանելիս հաշվի են առնվում տարիքային առանձնահատկությունները` հասակակիցների հետ շփումը, աշխատանքը, քննարկումը, ընթերցանությունը:
12. Ընթերցասրահում տեղի է ունենում ընտրված գրքերի շնորհանդեսը: «Շնորհանդես» բառը այստեղ տեղին չէ, որովհետև շնորհանդեսը ենթադրում է պասիվ հանդիսատես: Մասնակիցների մի քանի խումբ միաժամանակ սիրված հերոսի հետ բեմադրում է հատված իր հավանած ստեղծագործությունից: Այսպիսով՝ գիրքը դառնում է ավելի «կենդանի» և ավելի գրավիչ:
13. Այս ամենին «խառնվում» են նաև ծնողներին: Այսպիսով՝ գիրքը մտնում է դասարան ու ընտանիք:
14.  Ընթերցասրահից հեռանալուց հետո յուրաքանչյուր դասարան իր տեսածն ու լսածը վերհիշում է կայքում նյութ (ֆիլմ, ֆոտոշարք, հոդված) թողարկելիս:
15.  Շատ կարևոր է նախագծի լուսաբանումը լրատավամիջոցների կողմից, ինչպես նաև գրքի տոնի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը Մարմարյա սրահում:


« ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀՐՃՎԱՆՔ» ՆԱԽԱԳԻԾ. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԽՄԲԵՐՈՒՄ


Նպատակը
Հեքիաթը երեխայի լիարժեք զարգացման ամենամատչելի տարբերակներից  մեկն է:
Հեքիաթի դերը երեխայի կյանքում առաջնային է և պետք չէ թերագնահատել:
«
Տիգրան հայրապետյան» գրադարանը սկսել է նոր նախագիծ` « Ընթերցողի հրճվանք»`   նախադպրոցական տարիքի խմբերում: Նպատակը` երեխաների մոտ փոքր տարիքից սեր արթնացնել դեպի ընթերցանությունը,  գրքի հետ ընկերանալ, հեքիաների միջոցով սովորեցնել բարություն, ընկերասիրություն, հաղորդակցման մշակույթ:

Խնդիրները
§  երեխան ճիշտ ըմբռնի հեքիաթում ներդրված իմաստը:
§  երեխան հեքիաթի մեջ գտնում է այն, ինչն իրեն հետաքրքիր է:
§  Հեքիաթ ընթերցելիս խորհուրդ է տրվում նախ ծանոթնալ նրա
§  բովանդակությանը (եթե անծանոթ հեքիաթ է), ապա այն ձևափոխել տվյալ տարիքային խմբին համապատասխան տերմիններով, դաժան հատվածները ձևափոխել և այլն։
Արդյունքը
Վաղ տարիքից փոքրիկի մեջ զարգացնել ընթերցանությունը: Գիրք- փոքրիկ կապի  հետագա ընթացքի զարգացում: Ուսունառության ժամանակ կարողանա կարդացածը ըմբնել,վերլուծել, ճանաչել իրական աշխարհը:

«ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ»



 Սովորողն իր ուսումնական բլոգում վարում է «Իմ գրադարանը» բաժինը։

Նախագիծը շարունակական է և ամեն անգամ ենթադրվում է ներկայացնել մի կետ: Բաժնում հավաքվում են սովորողի ստեղծած նյութերը.
§  Անձնական գրադարանի, գրքերի անկյուն-պահարանի ներկայացում պատումի, տեսաֆիլմի, ձայնագրության տեսքով
§  Գրքի խնամքի ներկայացում
§  Ունեցած գրքերի ձեռքբերման պատմություն
§  Ընթերցած գրքեր
§  Ընտանիքում գիրք նվիրելու ավանդույթի մասին
§  Սիրելի գրքեր, հերոսներ
§  Ընթերցած գրքերից թևավոր խոսքեր, իմաստուն մտքեր
§  Առաջարկություններ` ինչպիսի՞ գիրք /գրքեր/ կցանկանար ունենալ իր անձնական և դպրոցական ընթերցասրահներում
§  Ում ի՞նչ գիրք է առաջարկում կարդալ
§  Օրվա մեջ ինչքա՞ն ժամանակ է տրամադրում ընթերցանությանը

 





ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Աշխարհն արագորեն փոփոխվում է, դառնում ավելի վիրտուալ, և գիրք կարդալու ձևերն էլ  են  փոխվում: ժամանակի պահանջներին համապատասխան ընթերցանությունը  օգտակար լինելու համար անհրաժեշտ է այլ հետաքրքիր և զվարճալի մեթոդներ կիրառել:Վայրը՝ բացօթյա, դասարանային, ժամանցային, միջդպրոցային, միջդասարանային
Մեթոդներից մեկն էլ, որ իր շուրջ է հավաքում սովորողների դասավանդողների գրողների, քննադատների և այլք բարձրաձայն ընթերցանությունն է.

Բարձրաձային  ընթերցանության կազմակերպմամբ լուծում ենք մի շարք խնդիրներ.
§  Ընթերցողի մոտ զարգացնում է և ձևավորում լսելու, կենտրոնանալու, մտածելու, սեփական մտքերը ազատ արտահայտելու կարողությոուն :
§  զարգացում է սահուն և արտահայտիչ ընթերցելու կարողությունը :
§  Նպատակը՝ Նպատակը` ընթերցանության խրախուսում վաղ տարիքից
§  Նախագծի ընթացքը՝  Կրթահամալիրի օրացույցին համապատասխան(նախագծային ուսուցման ընթացքում ) գրադարանավարը, դասավանդողը կամ սովորողը նախապես ընտրում է  հեղինակին և ստեղծագործությունը։
Առաջին ընթերցողը բարձրաձայն կարդալով , գիրքը փոխանցում է իր կողքին նստած ընթերցողին, ով նույնպես կարդալով իր հատվածը փոխանցում է և նույն ձևով շարունակում մինչև տվյալ ստեղծագործության ավարտը։
§  Արդյունքը՝ Խմբային ընթերցանության այս ձևը, որն ուղղված է ընթերցողների խրախուսմանն ու ընթերցանության տարածմանը, սովորողների մոտ կբարձրացնի  ընթերցանության կարևորությունը և հնարավորություն կտա մի  ամբողջ խմբի, միասնական ջանքերով, ծանոթանալ նոր ստեղծագործություններին։
Վերջում դասավանդողը՝ դասը վարում է տվյալ հեղինակի և նրա ստեղծագործության  համապատասխան հարցեր և քննարկում:
Մասնակիցները՝  Կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ և գործընկեր դպրոցների սովորողներ և դասավանդողներ:



ՇՐՋԻԿ ԳՐԱԴԱՐԱՆ


Գիտե՞ք, որն է գրադարանի և շրջիկ գրադարանի տարբերությունը: Սովորաբար, երբ մեզ ինչ որ գիրք է անհրաժեշտ լինում, գնում ենք գրադարան և վերցնում այն, իսկ շրջիկի դեպքում ինքն է մեզ հյուր գալիս և նոր ու հետաքրքիր գրքեր առաջարկում, որոնք մենք կարդում ենք, քննարկում, իսկ հետո այնպես գովազդում, որ մեր մյուս ընկերներն էլ կարդան մեր կարդացած գրքերը: Գրքերը կարդալուց հետո, պետք է մեր կարդացածի մասին նյութ հրապարակենք մեր բլոգներում, իսկ մարտի 10-ին մեծ քննարկում ենք կազմակերպելու մեր կարդացած գրեքերի շուրջ:

 ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՖԼԵՇՄՈԲ


Ընթերցանության ֆլեշմոբը  մարդկանց որոշակի խումբ  է ,որը հասարակական վայրերում գիրք է ընթերցում:
Նպատակը
§  ֆլեշմոբը խրախուսում է ընթերցանությունը
§  ընթերցողը նոր ընկերներ է ձեռք բերում
§  վերացնում է բացօթյա ընթերցանության բարդույթը
§  ընթերցողի հետաքրքրությունը  նորհրատարակած գրքի հանդեպ:
Մասնակիցներ

1.«
Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցողներ
2.
«Ավագ դպրոցի» սովորողներ-ղեկավար Ելենա Սարգսյան
3 .Հրազդանի քաղաքային գրադարանի ընթերցողներ, տեղի դպրոցի դասավանդողներ, միջին  և ավագ դպրոցի սովորողներ  և տեղի բնակիչներ:
Վարպետության դաս. վարոււմ է հրավիրյալ խնբագիր, թարգմանիչ կամ  ժամանակակից գրողներից մեկը  Գրիգ, Ա. Պաչյան կամ .
Ընտրված գրականություն
Նոր հրատարակված գրքեր տարատարիք ընթերցողների համար:


Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կրթահամալիրի պաշտոնական կայքում սկսեց թողարկել հաղորդում՝ գրադարանի նոր գրքերի մասին: Իհարկե, գրադարանի կայքն ունի «Նոր գրքեր» բաժին, սակայն ռադիոթողարկման տեսքով նոր գրքերի մատուցումը ավելի լայն արձագանք գտավ: Հաղորդումը պարունակում է տեղեկություն նոր գրքի մասին` վերնագիր, հրատարակչություն, հեղինակի մասին մի քանի տեղեկություն, գրքի պատմությունից նշումներ, գրքից հատվածներ: Հաղորման հեղինակ ընթերցողն ինքն է ընտրում իր ներկայացնելիք գիրքը, ուսումնասիրում է, նշումներ անում, փորձում ինչպես ասի-խոսի, ինքն է ընտրում նկարահանող իր ընկերոջը, տաղավարը: Ընթերցողի հետ աշխատելիս  գրադարանավարը գովազդում է իր կողմից ընտրված գիրքը: Կան «անտեսված» գրքեր, որ չգիտես ինչու, ընթերցողը չի նկատում. հենց այստեղ էլ միջամտում է ընթերցավարը: Սա թույլ չի տալիս գրքին «ննջելու»  դարակում, իսկ նրա շրջանառությունից օգտվում են և՛ ընթերցողը, և՛ գիրքը:

ԿԱՐԴԱԼ, ԿԱՐԴԱԼ, ԿԱՐԴԱԼ


§   Խնդիրը՝ Ժամանակակից զարգացող հասարակության մեջ ավելի ու ավելի դժվար է դարձել երեխային գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը,  այնուհանդերձ, գրքի դերը անձի զարգացման գործում մնում է անփոխարինելի: Աշխարհն արագորեն փոփոխվում է, դառնում ավելի վիրտուալ, և գիրք կարդալու ձևերն էլ  պիտի փոխվեն և համապատասխանեն ժամանակի պահանջներին, որ ընթերցանությունը ոչ միայն օգտակար լինի, այլև հետաքրքիր և զվարճալի։
§  Նպատակը՝   Ընթերցանության տարածումը երեխաների և պատանիների շրջանում նպատակ ունի դաստիարակել ընթերցողների` կրթված, մշակութային ու խելացի մարդիկ։
§  Նախագծի ընթացքը՝  Երեխաները կամ դասավանդողը նախապես ընտրում են  հեղինակին և ստեղծագործությունը՝ ըստ տարիքային չափանիշի։ Մասնակիցները նստում են իրար կողք կողքի։ Առաջին ընթերցողը բարձարաձայն կարդալով  մեկ էջ, գիրքը փոխանցում է իրենից աջ  կամ ձախ կողմի նստած ընթերցողին, ով նույնպես կարդալով իր մեկ էջը փոխանցում է և նույն ձևով շարունակում մինչև տվյալ ստեղծագործության ավարտը։ Ընթացքը՝ մեդիագործիքներով՝ ձայնագրիչ կամ տեսանկարահանող սարքեր։
§  Արդյունքը՝  Խմբային ընթերցանության այս ձևը, որն ուղղված է ընթերցողների խրախուսմանն ու ընթերցանության տարածմանը, աշակերտների մոտ կբարձրացնի  ընթերցանության կարևորությունը և հնարավորություն կտա մի  ամբողջ խմբի, միասնական ջանքերով, ծանոթանալ նորանոր հեղինակների ստեղծագործություններին։ Ինչպես նաև կունենանք տեսադասեր և ռադիոնյութերի տեսքով՝ աուդիոգրքեր։
§  Մասնակիցները՝  Կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ


Ճամփորդություն արեգակնային համակարգում. Ընթերցանություն «Տիեզերքի մասին»
Ամառային ընթերցանություն «Զանգակ» հրատարակչության հետ համատեղ
Բարձրաձայն ընթերցանություն
Ջրային ընթերցանություն
«Ընթերցողի հրճվանք» նախագիծ
Մասնակցություն գրքի շնորհանդեսներին
Բացօթյա ընթերցանություններ
Գրադարանավարների վերապատրաստում
Դիպլոմային աշխատանքներ
Դասագրքերի հավաքագրում




Արդեն քանի տարի է կրթահամալիրում իրականացվում է ‹‹Ճանաչենք մեր ժամանակակիցներին›› նախագիծը:
Նախապես ծրագրվել էր նախագծի շրջանակներում հրավիրել ժամանակակից գրողներին, արվեստագետներին, գիտնականներին՝ Ադպես ենք սկսել: Կյանքի ընթացքում նախագիծն ընդարձակվեց. սովորողների ակտիվ ներգրավվածության արդյունքում առաջ եկան սովորողների առաջարկները՝ լսել, ծանոթանալ գործող լրագրող-հաղորդավարներին, քաղաքական, մշակութային գործիչներին և այլոց: Այսպես ծնվեցին անհատական նախագծերն ու առաջ մղվեցին նախագիծը համակարգող սովորողները: Սովորողներ, որոնք իրենք են ընտրում ժամանակակցին, ներկայացնում ու հիմնավորում իրենց ընտրությունը, քննարկում ընկերների հետ:

Գրադարանն ապահովում է ընտրված գրողի ստեղծագործությունների հանրայնացմանը՝ հասանելի դարձնում սեբաստացի ընթերցողին: Այս նախագծերը նույնպես համակարգում և կազմակերպում են ընթերցողները: Նպատակը՝ հնարավորինս ինքնուրույն դարձնել սովորողների գործունեությունը. Արդյունքում սովորողները ձեռք են բերում կազմակերպչական, նախագծի համակարգման, ներկայանալի ներկայանալ-ներկայացնելու, նախագծելու հմտություններ: Տեքստի հետ աշխատանքն ու ինքնուրույն միտք արտահայտելու հնարավորությունն գրական տեքստի հետ աշխատելու կարևոր հմտություններ: Ակումբային խմբային և անհատական քննարկումներն անվելի հետաքրքիր են դարձնում գրական աշխատանքը:
Անհատական նախագծերի պատասխանատուն արդեն համակարգող սովորողն է և նրա ընտրած օգնականների խումբը: Համակարգող սովորողը նախապես պատրաստվում, ներկայացնում է իր ընտրած ժամանակակցին, հիմնավորում ընտրությունը, փորձում ժամանակակցին հետաքրքիր, ուսումնասիրելի դարձնել նաև ընկերների համար:Անհատական նախագծերի արդյունքում սովորողները ձեռք են բերում որոշում կայացնելու, այն հիմնավորելու, ընտրություն կատարելու և այլ (արդեն վերը նշված) հմտություններ: Կարևորվում է նաև գործչի հաջողության հասնելու բանաձևի բացահայտումը. կարևորվող հարցադրումներ՝ ինչպես կարելի է Հայաստանում հասնել հաջողության և ինչ ենք հասկանում հաջողություն ասելով:
Սովորողների առաջարկով իրականացվեց ‹‹Սեբաստացիները ժամանակակիցների արվստանոց-արհեստանոցներում››: Նպատական էր ծանոթանալ ոչ միայն մայրաքաղաքում ապրող գործիչներին, այլև՝ մարզերում, ժամանակակիղներին հյուրընկալել ոչ միայն կրթահամալիրում, այլև հյուրընկալվել նրանց արվեստանոց-արհեստանոցներում՝ տեսնել ստեղծագործողներին իրենց միջավայրում՝ գյուղում, ավանում, աշխատանքի պահին, հնարավորության դեպքում՝ միասին աշխատել: Մեր ժամանակակիցները մեր երկրում՝ իրական գործիչներն իրական հայրենիքում:
‹‹Երբ ժամանակակիցները մեր հարազատներն են››. այս ենթանախագծի նպատակն է ծանոթանալ ներկայիս սեբաստացիների ծնողների, տատիկ-պապիկների գործունեությանը, հաջողություններին, ստեղծագործություններին:
Աշոտ Բլեյանի առաջարկով ճանաչենք մեր ժամանակակիցներին նախագիծն ունենում է այլ ենթանախագիծ՝ ‹‹Ճանաչենք մեզ ժամանակակից սեբաստացիներին››: Նպատակն ինքներս մեզ ճանաչելն է. ճանաչել, տեսնել բոլորովին այլ լույսի ներքո, հնարավորություն տալ ներկայանալու, արտահայտվելու, օգնելու բացահայտել մեր կողքին ապրող ընկերոջը: Սա միմյանց հանդեպ ուշադիր լինելու լավ հնարավորություն է:
Կրթահամալիրում հյուրընկալած բոլոր ժամանակակիցները սոցիալական ցանցերում շփվում են մեր կազմակերպիչ սովորողների հետ, ծանոթանում նրանց ուսումնական գործունեությանը, ‹‹Լուսաստղի›› հրապարակումներին: Պարբերաբար հրավիրում են մեր սովորողներին կազմակերպվող գրական միջոցառումներին, շնորհանդեսներին, իրենց մասնակցությամբ տեղի ունեցող ներկայացումներին, հեռուստահաղորդումներին:
Նախագծի նպատակը
Նախագծի նպատակն է ժամանակակից գրող-ընթերցող կապի ստեղծումը, պահպանումը: Մեր կողքին ապրող ու գործող ժամանակակիցներին տեսնելու, կարդալու, կարևորելու ձգտումը:


Իրականացման փուլերը.
1.        Նախապատրաստական աշխատանք. հեղինակի, մշակութային գործչի ընտրություն, ընտրության հիմնավորում
2.       Գրողի աշխատանքների մեդիափաթեթի ստեղծում, համացանցում համապատասխան նյութի որոնում, մշակում
3.       Գրողի, մշակութային գործչի աշխատանքների ուսումնասիրում, ընթերցում, դիտում
4.      Հնարավորության դեպքում առցանց շփում. հարցազրույց, mskh.am-ի, «Լուսաստղ» ամսագրի, գրադարանի կայքի ներկայացում, մշակութային շփում
5.      Արտահայտվելու հնարավորուն. Ֆիլմեր, ուսումնասիրություններ, քննադատական-վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ
6.       Հանդիպման նախապատրաստում. Հավաքի ֆորմատ, մասնակիցներ, հարցադրումներ, մեդիափաթեթների ամբողջացում, դրանց պատշաճ ներկայացում հրավիրյալին, որպեսզի նախապես ծանոթանա
7.      Հանդիպում
8.      Արձագանքներ
9.      Կապի պահպանում, գործընկերություն

Ակնկալվող արդյունքը

1.       Ակտիվ, տեղեկացված, նախաձեռնող սովորող, որը տեղյակ է իր երկրի մշակութային զարգացումներին
2.      Ճանաչում, կարևորում է իր կողքին ապրող մարդկանց
3.       Կարողանում է և չի վախենում սեփական կարծիք ունենալուց և այն արտահայտելուց
4.      Կարողանում է հիմնավորել իր կարծիքը
5.      Ապահովել կիրթ և մշակութային շփում
6.       Ձևավորել սուր հարցադրումներ տալու, զրուցելու մշակույթ
7.       Հետագա կապի պահպանում




• Տերյանական մեջլիսային և մեդիաընթերցումներ առավոտյան պարապմունքներին
• Տերյանական մոտիվներով տեխնոլոգիական աշխատանքի ցուցադրություն՝ բացիկներ, նկարներ, ֆոտոցուցադրություններ, մեդիացուցադրություններ
• Նոր ոճի ցուցադրություն
• Տերյանական տեսանյութերի դիտում. կազմակերպում են ավագ և միջին դպրոցի սովորողները կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
• Տերյանական մեդիաներկայացումներ
• Տերյանական տեսանյութեր, ռադիոնյութեր, ֆիլմեր
• Տերյանը օտար լեզվով՝ ռադիոնյութեր, տեսաֆիլմեր
• Մի բանաստեղծության մոնոներկայացում
• Տերյան՝ ընթերցումից հետո՝ երաժշտական ասոցացիա
• Տերյանը ժամանակի և պատմության մեջ՝ քաղաքացին, գործիչը. ուսումնասիրություններ
• Տերյանական աշխարհագրություն
• Տերյանը արվեստագետների աչքերով
• Մեր Տերյանը մարզերում. ներկայացնում ենք մեր մեդիաօլիմպադան և մեդիաօլիմիական նախագծերը
• Տերյանի ժամանակակից բնագետ- մաթեմատիկոսները
• Տերյանը ժամանակի պարբերականներում
• Տերյանական նյութերի, հոդվածների, քննադատությունների ներկայացում մեդիայում
• Մեր Տերյանը մեդիայում
• Վարպետության դաս՝ քննարկում՝ Գրողը և իր ժամանակը, խնդիրները, հասարակությունը


•Թումանյանական մեջլիսային և մեդիաընթերցումներ առավոտյան պարապմունքներին

• Թումանյանական մոտիվներով տեխնոլոգիական աշխատանքի ցուցադրություն՝ բացիկներ, նկարներ, ֆոտոցուցադրություններ, մեդիացուցադրություններ
• Նոր ոճի ցուցադրություն
• Թումանյանական տեսանյութերի դիտում. կազմակերպում են ավագ և միջին դպրոցի սովորողները կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
• Թումանյանական մեդիաներկայացումներ
• Թումանյանական տեսանյութեր, ռադիոնյութեր, ֆիլմեր
• Թումանյանը օտար լեզվով՝ ռադիոնյութեր, տեսաֆիլմեր
• Մի բանաստեղծության մոնոներկայացում
• Թումանյան՝ ընթերցումից հետո՝ երաժշտական ասոցացիա
• Թումանյանը ժամանակի և պատմության մեջ՝ քաղաքացին, գործիչը. ուսումնասիրություններ
• Թումանյանական ն աշխարհագրություն
• Թումանյանը արվեստագետների աչքերով
• Մեր Թումանյանը մարզերում. ներկայացնում ենք մեր մեդիաօլիմպադան և մեդիաօլիմիական նախագծերը
• Թումանյանի ժամանակակից բնագետ- մաթեմատիկոսները
• Թումանյանը ժամանակի պարբերականներում
• Թումանյանական նյութերի, հոդվածների, քննադատությունների ներկայացում մեդիայում
• Մեր Թումանյանը մեդիայում
• Վարպետության դաս՝ քննարկում՝ Գրողը և իր ժամանակը, խնդիրները, հասարակությունը


ԳՐԱԴԱՐԱՆ ԱՌԱՆՑ ԳՐՔԻ

Աշխարհում մտածում են ստեղծել գրադարաններ, որտեղ կլինի թվային միջոցներով և էլեկտրոնային գրքերով հարուստ միջավայր, և ընթերցողը, երբ, որտեղ կամենա` կսովորի, կուսումնասիրի և ընդհանրապես կզբաղվի ընթերցանությամբ:
Պատկերացնում եք` ԱՄՆում  համացանցի ընթերցողներին էլեկտրոնային գրադարան պարգևելու համար անհրաժեշտ  է 250 000 ԱՄՆ դոլար:
Իսկ կրթահամալիրը ի՞նչ է անում և ի՞նչ միջոցներ է օգտագործում ստեղծելու համար գրադարան «առանց գրքի»: Ինչպիսի՞ մեթոդով կարելի է անցում կատարել, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեդիակրթության իրականացումը և դրա զարգացումը պահանջում են, որ գրադարանը վերափոխի իր աշխատանքի կազմակերպումը, գործի` ետ չմնալով տեխնիկայի «խելագար» թռիչքներով պայմանավորված ընթացքից:
Ինչպե՞ս է կրթահամալիրում իրականացվում գրադարանի զարգացումը։
Մեդիակրթություն իրականացնող կրթահամալիրի գրադարանի ֆոնդը համալրվում է դասավանդող-գրադարանավարի և սովորողների ստեղծած ուսումնական նյութերով: Այս ուսումնական տարում արդեն յուրաքանչյուր դասավանդող դառնում է նաև գրադարանավար, անցումը տեղի է ունենում այնքան բնական եղանակով, որ դասավանդողն ինքն էլ չի զգում «վերամասնագիտացումը»: Իհարկե, որպես նոր գաղափար, այն հանդիպել է իր բաժին պատնեշին. դասավանդողն  ըմբոստանում էր, երբ իրեն առաջարկվում էր դառնալ գրադարանավար:
Բայց քանի որ դասավանդողներն այլևս իրենց աշխատանքը չեն պատկերացնում առանց մեդիահմտությունների ու ուսուցման կազմակերպման մեդիամեթոդների՝ բլոգներ, կայքեր, սոց. ցանցեր, նրանք քայլ առ քայլ, սահուն կերպով, իրենք էլ չիմանալով ինչպես` դարձան ընթերցավարներ: Ինչպե՞ս դա կատարվեց։
Դասավանդողն իր բլոգում հավաքում է ուսումնական ռեսուրսներ՝ ուսումնական նյութեր ու հղումներ, հոդվածներ, առաջադրանքներ, ուսումնական ֆիլմեր, աուդիոգրքեր: Բնականաբար այդ հսկայածավալ տեղեկատվությունը մատչելի դարձնելու, ճիշտ կողմնորոշման համար կոմպլեկտավորման կարիք է զգում: Նյութերը չեն մնում թափթփված վիճակում, աշխատանքի ընթացքում դասավանդողը խմբավորում է յուրաքանչյուրն ըստ բաժինների: Բլոգում նյութերի կոմպլեկտավորումը գրադարանավարի մշտական աշխատանքն է` մատենավարություն: Յուրաքանչյուր դասավանդող գրադարանավարի նման ձևավորում, կարգավորում, դասավորում է իր բլոգը ըստ հոդվածների, թարգմանությունների, բաժին է բացում բառարանների համար, ընտրում է ճիշտ տառատեսակը, ընթերցանության համար հարմար գույնը, աչքին հարմար, գրավիչ տեսքը: Դասավանդող-մեդիագրադարանավարը բնականաբար իր բլոգում դնում է մշակված, ընտրված նյութերը, որոնք ոչ միայն սովորողին են վերաբերում, այլ դրանցից կարող են օգտվել նաև համացանցային այլ ընթերցողներԴասավանդողն իր բլոգում հավաքում է իր բնագավառին համապատասխան ուսումնական ռեսուրսները:
Իսկ գրադարանավարը գրադարանի կայքում՝ մեկ փաթեթում հավաքում է նույն ոլորտի տարբեր դասավանդողների ստեղծած լավագույն նյութերը, որոնք նախապես արժանացել են տվյալ ոլորտի մասնագետների գնահատականին:
Այս կերպ կրթահամալիրի գրադարանը ուսումնական պրոցեսի կազմակերպման համար իրականացնում է «Գրադարան առանց գրքի» նախագիծը, որտեղ ինտեգրում է վերը նշված նորագույն տեխնոլոգիաները:
Աշխարհում տեխնիկայի զարգացումը ստիպում է դասավանդողին փոխել իր դասավանդման ոճը, օգտագործել նոր ռեսուրսներ, ստեղծել դասի նոր կազմակերպում, դրանց զուգահեռ գրադարանի ֆոնդը անընդհատ ընթացքի, զարգացման, լրացման մեջ է:
Գրադարան, մեդիադարան, համացանց՝ կարևոր չէ, կարևորը սսովորողին ընթերցող դարձնելն է:
Կրթահամալիրի գրադարանի ֆոնդի զարգացումն էլ յուրաքանչյուր սովորողի, ուսումնասիրողի, ինքնակրթվողի համար հանդիսանում է ուսումնական հարթակ:

Կրթահամալիրի գրադարանի առաքելությունն է մշտապես աջակցել, խրախուսել սովորող ընթերցողին: Ընթերցանությունը խրախուսելու համար գրադարանը մշտապես փնտրտուքների մեջ է` ի՞նչ միջոցներ ձեռնարկի, ի՞նչ մեթոդներ կիրառի, ինչպե՞ս անի, որ սովորողն ու դասավանդողը միշտ կապի մեջ լինեն գրադարանի հետ, իրարից օտարվածության զգացողություն չունենան, գրադարանն ու դասավանդողը զբաղվեն նույն գործով` ընթերցանություն սովորեցնեն` ծրագրային-առարկայական, գեղարվեստական թե գիտահանրամատչելի, դասական թե ժամանակակից գրականություն, ուղղակի նորություններ:
Ձեռնարկված քայլերին ավելացվեց ուսումնական փաթեթների ստեղծումը, որը և´ ծրագրային է, և´ համապատասխանում է կրթահամալիրի տոնացույցին, ստուգատեսներին ու օլիմպիադաներին:
Ինչի՞ համար է ուսումնական էլեկտրոնային փաթեթը:
Այստեղ հավաքվում են տվյալ ծրագրին համապատասխան ձեռնարկներ, հոդվածներ, ֆիլմեր, այլոց կարծիքներ, աուդիոգրքեր, ֆոտոշարքեր՝ մի խոսքով ամեն ինչ:
Գուցե լինեն մարդիկ, որ կասեն կփնտրենք (Search կտանք) Google-ում ցանկացած լեզվով, և եթե նյութ կա, կբերի: Դա, իհարկե, ճիշտ է, բայց միայն այն դեպքում, երբ գիտես, ինչ ես փնտրում: Իսկ եթե չգիտե՞ս...


Գրադարան գոյություն ունի այնտեղ, որտեղ իրականացվում է կրթություն


Այսօր՝ տեղեկատվական մեր դարում, գրադարանների կողմից կազմակերպվող տեղեկատվական, մշակութային, կրթական և գիտական գործունեության հիմնական նպատակը պետք է լինի գրադարանային հավաքածուների, մասնագետների ու նյութա­տեխնիկական բազայի միջոցով նպաստել մարդու` տեղեկատվություն ստանալու և ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացմանը։  Տեղեկատվական միջոցների հեղափոխության մեր ժամանակներում  գրադարաններն այլևս սոսկ «գրքերի դարաններ» չեն, այլ «տեղեկատվության»:
Այդ տեսանկյունից  մասնավորապես դպրոցական գրադարանները պետք է կարողանան դառնալ ավելի ընդարձակ՝ գլոբալ տեղեկատվական և գրադարանային ցանցերի մի օղակը, ոչ միայն դուռ՝  դեպի բազմազան ու բազմաբնույթ տեղեկատ­վության աշխարհ, այլ նաև ուղեցույց  այդ աշխարհում չմոլորվելու համար։
Կրթահամալիրի գրադարանն արդեն քանի տարի լուրջ, բազմակողմանի ու բազմաբնույթ աշխատանքներ է ծավալում՝ նման դուռ և ուղեցույց դառնալու ուղղությամբ։ Այդ առումով մեր աշխատանքները չեն սահմանափակվում միայն կրթահամալիրի և միայն Երևանի շրջանակներում։
Հանրապետությունում արդեն ճանաչում ունեցող կրթահամալիրի գրադարանը երբեք էլ չի բավարարվում իր ստեղծածով և ունեցածով: Անընդհատ փնտրտուքների մեջ է. և՛ գիրքն է քիչ կամ հրատարակությունն է հին, թերթելը և կարդալը գրավիչ չէ, և՛ թվային միջոցներն են պակաս, և՛ընթերցողների կարիք ունենք, և՛ ծրագրերի ու նախագծերիՔի՜չ էքիչ...
Անցնող ուսումնական տարում ևս գրադարանը լայնածավալ գործունեւթյուն է ծավալել։ Ներկայացնեմ կատարած աշխատանքներից պատառիկներ՝ հղումներով:
2013 թ., տարվա սկիզբը գրադարանի համար նշանավոր էր կրթահամալիրի տնօրենի այն ուղերձով, որտեղ կարևորվում էին գրադարանը, ընթերցասրահները, գիրքը.
Հիշեցնեմոր կրթահամալիրի հոմանիշը գրադարանն է, կաբինետի հոմանիշը ընթերցարանն է: Ուսումնասիրության մեթոդը, որի յուրացումը մեր նոր խնդիրն է, ինքնին նոր սպասարկումի կարիք ունի: Չկա ուսումնասիրում՝ առանց առկա բազմազան տպագիր ու մեդիագիր տեքստերի:
2013թ. Համար մշակված «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը ընթերցասիրության զարգացման ավելի ինտերակտիվ, ավելի հետաքրքիր և մատչելի հնարավորություն է ընձեռում կրթահամալիրցիներին: Նախկինում էլ հրատարակչություններն ու գրադարանները  (քաղաքայինազգային) համատեղ իրականացնում էին գրքի ցուցահանդես-վաճառքներ և գրքի համալրման ու ընթերցանության խրախուսման այլ ձևեր: Բայց փորձեք հիշել մի դեպք, երբ հրատարակչությունը մտել էր ուսումնական հաստատություն: Նախկինում ուսումնական հաստատության և հրատարակչության միջև միջնորդ էին լինում այլ կառույցներ: Իսկ «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» նախագծի շնորհիվ հրատարակչությունը կրթական հաստատություն մտավ առանց միջնորդի և առանց կոմերցիոն նպատակների:
Ուսումնական մեդիափաթեթ
Ինչի՞համար է ուսումնական էլեկտրոնային փաթեթը:
Այստեղ հավաքվում են տվյալ ծրագրին համապատասխան ձեռնարկներ, հոդվածներ, ֆիլմեր, այլոց կարծիքներաուդիոգրքեր, ֆոտոշարքեր՝ մի խոսքով ՝ամեն ինչ:
Գուցե լինեն մարդիկ, որ կասեն համացանցում  ցանկացած լեզվով ցանկացած նյութ կա, կփնտրենք, կգտնենքՃիշտ է, իհարկե, բայց միայն այն դեպքում, երբ գիտես՝  ինչ ես փնտրումԻսկ եթե չգիտե՞ս...
Փաթեթների էջեր այցելողների քանակն ապացուցում է, որ այն գնալով մեծ պահանջարկ է ունենում:
«Տիգրան Հայրապետյան»  գրադարանը նախաձեռնում է  «Բազմակետ…» ալմանախը (էլեկտրոնային գիրք), որտեղ ներառվելու են միայն կրթահամալիրի սովորողներիշրջանավարտների, ուսուցիչների ստեղծագործությունները:
Հաջորդ կարևոր ծրագիրը «Շրջիկ գրադարանավարն» է, որ ինքը՝գրադարանավարն է գնում այլ հաստատություն և ստեղծում է գրադարան:
Կարծում եմ այս նախագծերն արդեն ունեն իրենց զարգացումը, քանի որ նախագծի շրջանակում ամեն անգամ հանդես ենք գալիս նոր մոտեցումներովկյանքը ստիպում է  ձեռք բերել նոր գաղափարներ, նոր գործընկերներ, համագործակցել տարբեր կազմակերպությունների և անհատների հետ:
Գիրքը կրթահամալիրում վերածնվում է մեդիայի հետ՝ համատեղ շարժվելով:


Եզրակացություն


 Այսօր շատ են խոսում գրադարանների հնարավոր զարգացման մասին: Մենք չենք խոսում, գործում ենք:
Ասում են՝ միջավայրը զարգացում է. իհարկե, այն միջավայրին, որն այս պահին ունի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կնախանձեն շատ ընթերցողներ, ինչու չէ նաև գրադարանավարներ: Ինչո՞ւ ենք կարևորում միջավայրը: Աշխատանքային փորձը ցույց է տալիս միջավայրի կարևորության անհրաժեշտությունը:
Ընդարձակ, հարմարավետ, լուսավոր ընթեցասրահ-ակումբը իր դռները բացեց նոյեմբեր ամսին, կարճ ժամանակ հետո առաջացան նոր գաղափարներ, նոր մտահղացումներ: Դեռ ինչքա՜ն մտքեր և գործեր ունենք իրագործելու...
Անմիջապես անցանք գործի, գրադարանավարը իրավունք չունի առանց ընթերցողի մնալու, նորոգումներ, սպասարկում, նոր ծրագրեր, նախագծեր. միառժամանակ նոր ուժ ու միտք տվեց մեզ մեծն միջավայր-զարգացումը:
Շատ ենք լսում՝ «ձեր կրթահամալիրի հնարավորությունները մենք չունենք», բայց, ամենապարզ լուծում տալով` ունեցանք նորաոճ սեղանների՝ դեղին-սպիտակ համադրությունը, գեղարվեստի դպրոցի սովորողների նկարները, երաժշտական գործիքը, էլ չեմ ասում ժամանակակից տեխնիկան ընթերցասրահ-ակումբը դարձրեցին գրավիչ, ընթերցողական: