Աշխարհի ամենագեղեցիկ գրադարանների մասին
ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ
ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ
Ո՞րն է տարբերությունը առցանց և թվային գրադարանների միջև
Համացանցի ստեղծման հիմքում ընկած էր էլեկտրոնային գրադարանի մշակման գաղափարը՝ տեղեկատվությունը դյուրամատչելի դարձնելու և այն հեշտությամբ տարածելու նպատակով: Շատ առումներով այս խնդիրն արդեն լուծված է. համացանցն այսօր գործում է որպես հսկայական գրադարան: Ներկայումս համացանցում առկա են 18 հազարից ավելի գրադարաններ:
Հարկավոր է տարբերել համացանցում ներկայացված գրադարանները թվային (էլեկտրոնային) գրադարաններից: Առցանց գրադարաններն ունեն պարզ կառուցվածքով վեբ էջ, որի միջոցով օգտվողները
կարող են ստանալ հիմնական տեղեկություններ ծրագրերի, գործունեության, հավաքածուների և կոնտակտային տվյալների վերաբերյալ: Առցանց գրադարանները կարող են առաջարկել կատալոգներում թվարկված ֆիզիկական գրքերի վարձույթը, այդ գրքերը կարելի է պատվիրել համացանցով:
Նման ծառայություններ հաճախ տրամադրում
են համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների գրադարանները, թեև շատ հանրային գրադարաններ նույնպես առաջարկում
են նման ծառայություններ համացանցում: Թվային գրադարաններն առաջարկում են գրքերից առցանց օգտվելու հնարավորություն:
Ինչու՞ օգտագործել առցանց գրադարանները դպրոցում
· Ավանդական և առցանց գրադարաններում որոնում կատարելու համար անհրաժեշտ հմտությունները գրեթե նույնն են: Այս հմտությունների կիրառումն ու կատարելագործումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ուսումնական ծրագրերի համար:
· Համացանցում գոյություն ունեն հազարավոր ըստ բնագավառների դասակարգված գրադարաններ, որոնք վերաբերում են ուսումնական ծրագրերի տարբեր թեմաների: Ցանցային որոնումը (webquest) «նման է հարցախույզի, որտեղ սովորողների կողմից ձեռք բերված տեղեկությունն ամբողջությամբ կամ մասամբ հիմնված է համացանցային աղբյուրների վրա»:
Էթիկական խնդիրներ
· Անհատներն ու կազմակերպւթյունները պետք է կիրառեն 15-րդ, 16-րդ և 18-րդ տեղեկատվական թերթիկներում նշված մասնավորության, անվտանգության և առցանց գնումների ապահովության կանոնները, ինչպես նաև 3-րդ տեղեկատվական թերթիկում նշված տեղեկույթի որոնման գնահատման չափանիշները: Գրադարանները կարող են բաժանորդավարձ կամ գրանցում պահանջել իրենց ծառայությունների դիմաց:
· Բաժանորդային գրադարանները որպես կանոն տարեկան բաժանորդավարձ, կամ հաստատության անդամավճար են պահանջում:
· Անվճար գրադարաններին հրապարակում են միայն հեղինակային իրավունքի սահմանափակումներ չունեցող նյութեր: Գուտենբերգ նախագիծը այդպիսի մոտեցման հիմնադիրն ու առաջնորդն է:
· Գրանցում պահանջող գրադարանների նյութերից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր անձնական տվյալները:
Անպայման ստուգե՛ք անձնական տվյալների գաղտնիության քաղաքականությունը և գրադարանից օգտվելու պայմանները:
· Գրադարանների մեծ մասը նյութերը տրամադրում է որոշ պայմաններով: Դրանք
պահանջում են, որ օգտվողն առնվազն հարգի հեղինակային իրավունքը:
Հիշե՛ք. եթե հրատարակված նյութերը հանրային սեփականություն չեն, ապա դուք չեք կարող տարածել կամ հրատարակել դրանք առանց հրատարակչի
թույլտվության:
· Հեղինակային իրավունքը նաև անձնական պատասխանատվության խնդիր է: Ամենատարածված գայթակղությունը գրագողությունն է, այսինքն՝ մեկ ուրիշի աշխատանքից օգտվելը առանց սկզբնաղբյուրի հիշատակման: Երբեք մի՛ մոռացեք հիշատակել ձեր աղբյուրները և նույն սովորությունը դաստիարակե՛ք նաև ձեր աշակերտների մոտ:
Էլեկտրոնային գրադարանների մասին
Մտորում գրադարանների մասին
Ինչու գնալով ավելի ու ավելի քիչ մարդիկ են օգտվում գրադարաններից, մարդիկ սկսել են ավելի քիչ գիրք կարդալ և գրադարանները գտնվում են վատ վիճակում: Անդրադառնանք այս կետերին առանձին-առանձին:
Այն, որ մարդիկ սկսել են ավելի քիչ գիրք կարդալ` դա վիճելի հարց է: Վիճելի այն առումով, որ այսօր շատերը չեն կարդում ավանդական գրքեր, բայց կարդում են դրանց էլէկտրոնային տարբերակները, կարդում են բլոգներ, ֆորումներ և շատ այլ տեղեկատվական կայքեր: Իհարկե, նախկինում, երբ այդ ամենը չկար, մարդիկ ուրիշ հնարավորություն չունեին էլ և ստիպված գիրք էին կարդում: Եվ շատ տրամաբանական է, որ համացանցի բուռն զարգացման դարաշրջանում գիրք կարդացողները քչացել են, բայց այնպես չէ, որ նրանք սպառվել են, այլապես չէին լինի գրախանութներն ու մարդիկ գրքի բիզնեսով չէին զբաղվի:
Իսկ ինչ վերաբերվում է գրադարանների վատ վիճակին, կարծում եմ` դա լուրջ խնդիր է: Մարդը պետք է հաճույք ստանա գրադարան գնալուց: գրադարանը դա միայն գիրք կարդալու տեղ չէ: Մի շարք երկրներում գրադարաններում տեղակայված են նույնիսկ անձնագրային և նոտարական գրասենյակներ, որոնց միջոցով խրախուսվում է մարդկանց մուտքը գրադարան: Այսինքն, եթե մարդը նոտարի հետ կապված ինչ-որ հարց ունի կամ ուզում է փոխել անձնագիրը, ապա ոստիկանություն կամ նոտարիատ գնալու փոխարեն նա կարող է անել դա գրադարանի շենքում: Համաձայնվեք` ավելի հաճելի է:
Եվ վերջում, հայտնենք մեր կարծիքն այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել Հայաստանի գրադարանների վիճակն ու շատացնել դրանց այցելությունները: Նախ, անհրաժեշտ է գրադարանային համակարգ ներգրավել երիտասարդ մասնագետների: Եթե ցանկություն կա, որ գրադարաններն ավելի ակտիվ լինեն համացանցում, որոնողական համակարգերում և սոցիալական ցանցերում, ապա դա շատ դժվար կլինի անել գրադարանների ավելի հասուն սերնդի համար, քանի որ նրանցից շատերը դեռ սովոր չեն մարքեթինգային նոր մոտեցումներին և պատրաստ չեն այսօրվա տեխնոլոգիական փոփոխություններին: Երկրորդը, անհրաժեշտ է թարմացնել գրականությունը: Համոզված եմ, որ գրադարանների մեծ մասում հիմնականում դեռ սովետական ժամանակաշրջանի գրքեր են և ժամանակակից ու թեմատիկ գրականությունը դրանցում շատ ավելի քիչ է: Օրինակ, ես սիրում եմ կարդալ մոտիվացիոն և բիզնես գրականություն, բայց դեռ չգիտեմ այնպիսի գրադարան, որտեղ կարող եմ կարդալ նման թեմայով վերջին գրքերը: Եվ երրորդը, անհրաժեշտ է գրադարանները ձևափոխել «հանգստի վայրի»: Այսինքն, դա պետք է լինի մի վայր, որտեղ մտնելուց մարդը հաճույք ստանա: Այսինքն, ընդարձակ, գեղեցիկ ձևավորված դահլիճներ, համակարգչային սրահ, լավ սպասարկում և այլն:
Ամփոփելով գրադարանների թեման` պատասխանենք հոդվածի վերնագրում նշված հարցին`այո, գրադարանները մեզ դեռ պետք են, ուղղակի պետք է այնպես անել, որ դրանք նույնպես իրենց վրա վերցնեն ժամանակի փոփոխությունները և գրադարանից օգտվողների քանակը կրկին կաճի:
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը` «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» նախագծի կազմակերպիչ
Արդեն մի քանի
տարի է,
ինչ «Մխիթար
Սեբաստացի» կրթահամալիրի
«Տիգրան Հայրապետյան»
գրադարանը կազմակերպում է
«Գրքի տոն
ուսումնական հաստատությունում» նախագիծը: Գրադարանը որպես
կազմակերպիչ և
ընթերցանության ջատագով`մի քանի
օր շարունակ
գրքի շուրջն
է համախմբում
ընթերցասերներին: Տարեցտարի
մեծանում է
«Գրքի տոն
ուսումնական հաստատությունում» նախագծի սիրահարների թիվը,
ինչի շնորհիվ
սովորողները, դասավանդողները, ծնողները և Կրթահամալիրից դուրս գտնվող ընթերցասերները համալրում են իրենց
անձնական գրադարանները
նոր ու
մատչելի գրքերով:
Ցուցահանդես-վաճառքին
զուգահեռ կազմակերպվում է մի շարք
վարպետության դասեր:
Գրադարան են
հյուրընկալվում գրքի
հեղինակներ, թարգմանիչներ,
գրականախոսներ, գրականագետներ, ովքեր
դասախոսություն կարդալով տարբեր
թեմաների շուրջ`խրախուսում են
ընթերցանությունն ընդհանրապես:
Գրադարանը կենսակերպ
դարձնելով գրքի
տոնը, կարողանում
է ապահովել
ընթերցանության զարթոնքը
հասարակությունում:
Սակայն
այս ամենը
կյանքի կոչելու
համար մեծ
աշխատանք ու
եռանդ է
անհարժեշտ: «Տիգրան
Հայրապետյան» գրադարանը
հիանալի գիտակցելով
գործի պատասխանատվությունն ու, միաժամանակ, նշանակալիությունը, անցավ
գործի: Նախևառաջ
կապերի հաստատում
տարբեր հրատարակչությունների հետ:
Բանակցությունների արդյունքում
ձեռք բերված
երկուստեք համաձայնություն, ի օգուտ ընթերցողի
ամրագրված փոխհամագործակցություն: Հրատարակչությունների մուտքը
ուսումնական հաստատություն էլ ավելի է
խթանում գրքերի
շրջանառությունը ընթերցողների
շրջանում: Իսկ
ինչ վերաբերում
է վարպետության
դասերին, ապա
կարելի է
հստակ փաստել,
որ դրանք
ևս մեկ
շարժառիթ են
հանդիսանում ընթերցելու
համար: Դրանք
շնորհիվ արդեն
վարպետացած ընթերցողը
կարող է
հստակ ասել,
թե ինչու
է ընտրում
այս կամ
այն գիրքը:
Ընթերցողը`անկախ տարիքից,
անկաշկանդ ու
առանց պարտադրանքի,
կատարում է
իր ընտրությունը.
գնում է
իր գիրքը:
Իսկ ինչը
կարող է
լինել ավելի
ուսումնական, ավելի
ճանաչողական, եթե
ոչ այն
երևույթը, երբ
սովորողը կարող
է իր
գրպանի գումարը
օգտագործել գիրք
գնելու համար:
Ի
վերջո կարող
եմ եզրակացնել,
որ «Գրքի
տոնը» ոչ
ֆորմալ կրթության
նոր բանաձև
է: Կրթություն
առանց սահամնների,
առանց տաբուների:
Բաց, ազատ,
անկաշկանդ ու
տոնական միջավայր,
որտեղ յուրաքանչյուր ոք կարող է
գտնել իր
գիրքը:
«Հիմա երեխաները
չեն ենթարկվում
իրենց ծնողներին
ու շատ
ալարկոտ են».
Ամենահին գրքի
առաջին տողերը
Աշխարհի ամենահին գիրքը
գրվել է
մ.թ.ա 3350թ.-ին: Այն
հայտնաբերվել է
եգիպտական Ֆիվա
քաղաքում գտնվող
բուրգերից մեկում:
Կոչվում է
«Prisse Papyrus»: Հետաքրքիրն այն
է, որ
առաջին տողերը
սկսվում են
այսպես. «Ցավոք
այսօրվա աշխարհը
առաջավանը չէ,
հիմա երեխաները
չեն ենթարկվում
իրենց ծնողներին
ու շատ
ալարկոտ են»:
Հայերեն
առաջին գրքերը`
ձեռագիր մատյանները,
ստեղծվել են
5-րդ դարից:
Մեզ հասած
հայ հնագույն
ամբողջական ձեռագիր
մատյանը 7-րդ
դարի «Վեհամոր
Ավետարանն» է:
Հայերեն ձեռագիր
գրքերը ստեղծվել
և ընդօրինակվել
են մինչև
18-րդ դարի
վերջը` Էջմիածնի,
Հաղպատի, Սանահինի,
Տաթևի, Գլաձորի,
Վանի, Աղթամարի,
Կարինի, Բաղեշի,
Սսի, Սկևռայի,
Լվովի, Կաֆայի
և այլ
վայրերի գրչության
կենտրոններում: 13-14-րդ դարերի ձեռագիր գրքերում
են ստեղծվել
հայկական մանրանկարչության գլուխգործոցները: Թղթի վրա
մեզ հայտնի
առաջին հայերեն
ձեռագիր գիրքը
ընդօրինակվել է
981-ին: Մեզ
է հասել
շուրջ 25 000 հայերեն ձեռագիր
գիրք, տասնյակ
հազար ձեռագիր
մատյաններ կորել
են, ոչնչացվել
նվաճողների ձեռքով:
Հայ
առաջին տպագիր
գիրքը` «Ուրբաթագիրքը»,
լույս է
տեսել Վենետիկում,
1512-ին` Հակոբ
Մեղապարտի ջանքերով:
Տպագրության կենտրոններ
են դարձել
Կ. Պոլիսը,
Վիեննան, Մադրասը,
Կալկաթան, Ս.Պետերբուրգը, Նոր
Նախիջևանը, Աստրախանը,
Մոսկվան, Շուշին,
Թիֆլիսը, Բաքուն
և այլ
քաղաքներ: Հայաստանում
առաջին տպարանը
բացվել է
Էջմիածնում, 1771-ին: Հայ հնատիպ (մինչև
18-րդ դարի
վերջը) տպագիր
գրքերի թիվը
հասնում է
հազարի, 1801-50-ին հրատարակվել է մոտ
1700 գիրք: 1515-1988-ին ամբողջ աշխարհում տպագրվել
է 100 հազար
անուն հայերեն
գիրք:
Իսկ աշխարհի ամենածանր
գիրքը գտնվում
է Բիրմայում,
պատրաստվել է
քարից, ունի
730 էջ եւ
կշռում է
1400 տոննա: 9 տարվա
ընթացքում նրա
«էջերին» փորագրվել
են բուդդայական,
փիլիսոփայական բոլոր
դրույթներ:
Ամենաերկար
ու մեծ
գրադարանը գտնվում
է ԱՄՆ-ում: Դա
կոնգրեսի գրադարանն
է Վաշինգտոնում:
Այնտեղ պահվում
է շուրջ
60 միլիոն կտոր
գիրք, իսկ
գրադարակների ընդհանուր
երկարությունը անցոևմ
է 450 կմ.ից:
Աշխարհի ամենաթանկ գիրքը
համարվում է
Լեոնարդո դա
Վինչիի «Լեյտերյանօրենսգիրքը», որը «Մայքրոսոֆտ»
ընկերության հիմնադիր
Բիլ Գեյթսը
ձեռք է
բերել 24 միլիոն
դոլարով:
Հետաքրքիր փաստեր գրեքերի
մասին
Թերևս, բոլորին է
հայտնի, որ
կարդալը զարգացնում
է մարդու
ինտելեկտն ու
նպաստում է
մտավոր առողջության
պահպանմանն ու
լավացմանը:
Ներկայացնում ենք հետաքրքիր
փաստեր գրքերի
մասին.
1. 1939թ, Էռնեստ
Վինսենթի գրած
50.000 բառից բաղկացած վեպում
բացարձակապես գոյություն
չուներ «e» տառը
2. Շախմատի մասին
ավելի քան
20.000 գիրք կա գրված
3. Վիկտոր Հյուգոյի
«Թշվառները» ստեղծագործության մեջ 823 բառից բաղկացած
նախադասություն կա:
4. ԱՄՆ-ում
մեկ վայրկյանում
57 գիրք է
վաճառվում
5. Լև Տոլստոյի
կինը ստիպված
է եղել
7 անգամ արտագրել
ամուսնու գրած
«Պատերազմ և
խաղաղություն» գիրքը
6. Գրամեքենայով գրված
առաջին գիրքը
Մարկ Տվենի
«Թոմ Սոյերի
արկածները» վիպակն
է
7. Կազանովան իր
կյանքի վերջին
12 տարիների ընթացքում
գրադարանավար է
եղել
8. ԱՄՆ Կոնգրեսի
գրադարանում 72.466.926 գիրք կա:
No comments:
Post a Comment