Էկոլոգիա

                          Աշխարհի գերբնակեցման գլոբալ հիմնախնդիր

Աշխարհի բնակչության աճի գլոբալ հիմնախնդիրը ժամանակակից քննարկման առանցքային ուղղություններից մեկն է : Աշխարհի բնակեցման խնդիրներն ուսումնասիրող տեսաբանների մի խումբ կարծում է , որ եթե խափանվի բնակչության աճի արհեստական ​​սահմանափակման գլոբալ ծրագիրը , ապա մարդկությունը կկանգնի շրջակա միջավայրի հետ կապված մի շարք խնդիրների ծագման վտանգի առջեւ , ինչը կարող է աղետալի հետեւանքներով հղի լինել : Քննադատների մեկ այլ խումբ հերքում է երկրագնդի գերբնակեցմանն առնչվող այս տարակույսները եւ չի պահանջում բնակչության վերահսկման կտրուկ միջոցներ : Մինչ բնակչության թվաքանակի տատանումները իրենց ազդեցությունն են թողնում առողջապահության գրեթե բոլոր ոլորտների վրա, բիոէթիկայի ոլորտի ուսումնասիրողները առայժմ սեւեռուն ուշադրության չեն արժանացրել այս հիմնախնդիրները :
   Երկրագնդի գերբնակեցման հիմնախնդրին առնչված քննարկման նախակարապետ կարելի է համարել Թոմաս Մալթուսին : 1798 թ - ին Մալթուսը հայտնեց իր վարանումը այն խնդրի շուրջ , որ եթե մարդ արարածը կենդանական այլ տեսակների պես բազմանալով հագեցնի իր բնակեցրած աշխարհի մակերեսը , ապա կարող է կործանման առջեւ կանգնել : Տեսությունը պարզ է . երբ մարդիկ ունենան ավելի շատ երեխաներ , ովքեր իրենց մահվանից հետո պետք է լրացնեին մարդկության շարքերը , ապա մի քանի սերունդ անց աճի ցուցիչը թվաբանականից կդառնա երկրաչափական : Մինչ այդ , մարդկությանը երկրագնդի պարգեւած սննդային , էներգետիկ եւ հանքային ռեսուրսները սահմանափակ են եւ իրենց հերթին մշակման եւ արդյունահանման ծավալների պարբերական ավելացման կարիք են զգում : Մալթուսյան տեսության համաձայն ` նման գերհագեցումը կարող է մարդկությանն ամբողջական վերացման կամ ետընթացի տանել : Այժմ մեր շրջակա աշխարհում տարածված սովի եւ համաճարակների խթանիչ կարեւոր գործոններից են բնակչության ցածր կենսամակարդակը , գաղթային տեղաշարժերը , որոնք անուղղակիորեն եւ չափազանց դրամատիկ կերպով հանգեցնում են բնակչության մեծածավալ կորուստների :
    Ք.ա. X հազարամյակում երկրագնդի բնակչության թվաքանակը գտնվում էր 2 - ից 20 միլիոնի միջակայքում , Փրկչական 1 թվականին այն կազմում էր քառորդ միլիարդ , 1600 թ - ին աշխարհի բնակչությունն արդեն կես միլիարդ էր , այս թիվը կրկնապատկվում էր ավելի ու ավելի արագ ` նախ 1800, ապա 1930 թ - ին : Եվ զուր էր 1968 թ - ին Պոլ Էհրլիխի հրապարակած Բնակչության պայթյուն գրքի հնչեցրած համաշխարհային ահազանգը , քանի որ 1959 թ - ից 1999 թ - ն ընկած միջոցում երկրագնդի բնակչությունը 3 միլիարդից հասել էր 6 - ի : Այդ տարիներին կատարված գիտական ​​հաշվումները մարդկության 7 - րդ միլիարդի նշաձողի հաղթահարումը զետեղում էին 2010-2015 թթ - ի միջակայքում , ինչը արդեն տեղի ունեցավ մերձավոր անցյալում :
 Ընտանիքի պլանավորման ծրագրերի եւ կանխարգելիչ միջոցների տարածման շնորհիվ ` բնակչության աճի տեմպերը նկատելիորեն զսպվել են աշխարհի շատ տարածաշրջաններում , հատկապես ` զարգացած երկրներում եւ հասարակության ընկալումն այժմ այնպիսին է կարծես բնակչության պայթյունն արդեն հաղթահարված է : Սակայն մեր պայմաններում փոքր աճը նույնպես նշանակալի թիվ է իրենից ներկայացնում եւ ներկայիս մանուկների սեռական հասունացման հասնելուն պես պայթյունը կարող է կրկնվել : Բնակչության թվաքանակի կանխատեսումը 2050 թ - ի համար 7,78 միլիարդի կարգի մեծություն է , թեեւ աճի նախկին տեմպերի պահպանման դեպքում այն ​​կարող էր հասնել 9 - ից 11 միլիարդի :
  Դառնալով Մալթուսին , պետք է փաստենք , որ ինքն անձամբ բնակչության աճի սահմանափակման ծրագրերի կողմնակից չէր , այլ կարծում էր , որ բարոյական զսպվածությունն ու ողջախոհությունը կնպաստեն վիճակի շտկմանը , թեեւ հոռետես լինելով պնդում էր , որ մարդկային ցեղը , ինչպես եւ ցանկացած այլ արագ բազմացող կենդանական տեսակ ` գտնվում է թվային - տարածքային ընդարձակմամբ եւ ետընթացով հերթափոխվող շրջապտույտի մեջ : Իսկ Պոլ Էհրլիխին հետեւող , այսպես կոչված , նորմալթուսյանները ` ետընթաց ասելով նկատի ունեն մարդկային բազմամիլիոնավոր կյանքերի տառապալից եւ ամայեցուցիչ կորուստներ : Շատ գիտնականներ զգուշանում են , գուցե այս կտրուկ միջոցներ ձեռք առնելուն միտված ուղղությունը տիրապետող դառնա եւ վերածվի բնակչությունը սահմանափակելու անզուսպ մոլուցքի :
    Բնակչության աճի տեմպերի զսպման եւ ընտանիքի պլանավորման ծրագրերը մեկնարկեցին 1960 - ականների կեսերին , մոտ 200 երկրներում ` առավել կամ նվազ արդյունավետությամբ : Որոշ տարածաշրջաններում դրանք չափազանց ագրեսիվ կերպարանք էին ստանում , ինչպես օրինակ ` Հնդկաստանում վասեկտոմիայի ( ամլեցման տեսակ է , որի ժամանակ վիրահատական ​​եղանակով խցանվում կամ հատվում են սեռական ուղիները ) խրախուսման ծրագիրը կամ Չինաստանում միակ զավակ ունենալու սահմանափակումը : Վաղ շրջանում առաջ քաշված ծրագրերում նախընտրությունը տրվում էր երկարաժամկետ կամ իսպառ երկսեռ ամլեցմանը , իսկ նորագույն փուլում մոտեցումները վերանայվել են եւ խրախուսվում է դարձելի ամլեցման միջոցների ( պահպանակներ , դեղահաբեր ) օգտագործումը , վերմաշկային փակցման համար նախատեսված սպեղանիների , ներարգանդային պաշտպանական մեխանիզմների , ներմաշկային իմպլանտների , հեշտոցային մոմիկների եւ կարգավորիչ այլ միջոցների կիրառումը ` նպատակ ունենալով կասեցնել անընդհատ որդեծնությունը , երկարաձգել հղիությունների միջեւ ընկած տեւողությունը եւ նվազեցնել ընտանիքի կազմը : Նման ծրագրերը հանդիպում են ընդդիմադիր երեք հիմնական խմբերի քննադատությանը :
   Կրոնական քննադատության մեջ առավել բարձր հնչում է Կաթոլիկ Եկեղեցու եւ Իսլամի հետեւորդների ձայնը : Երկու կրոնական ուղղություններ , որոնք սկզբունքորեն դեմ են բնական աճի սահմանափակումներին , սակայն տարբեր հիմնավորմամբ . Կաթոլիկ Եկեղեցին հիմնում է իր տեսությունը Ծննդոց 38 - րդ գլխի վրա եւ հատկապես դեմ է կանխարգելիչ միջոցների օգտագործմանը , իսկ Իսլամի հետեւորդները որդեգրել են ծնելիության խթանման քաղաքականություն եւ ուզում են ընտանիքները բազմանդամ տեսնել : Կաթոլիկ ուսուցման համաձայն ` սեռական հարաբերությունը թույլատրելի է միայն ամուսնական զույգի միջեւ , որը պետք է միասնական եւ արարիչ լինի ` այսինքն սեռական յուրաքանչյուր հարաբերություն նոր կյանքի սկիզբ է դնում ( Պողոս VI , 1968 թ . ): Արհեստածին կանխարգելման բոլոր եղանակների կիրառումը արգելվում է եւ նույնացվում ամլեցման հետ : Կաթոլիկների համար թույլատրելի է միայն ընտանիքի բնական պլանավորումը , որի դեպքում օրգանիզմի ռիթմերի պարբերականության վրա հիմնված մեթոդ է կիրառվում ( բեղմնավորման օրերի որոշում օրացուցային նշումների , ջերմաստիճանի չափման եւ արտաքին սեռական օրգանների զննման միջոցով ): Իհարկե այս մեթոդը լիովին կիրառելի է ամուսնական զույգի երկկողմ համաձայնության եւ սեռական հարաբերությունների չափավորության պարագային :
  « Humanae Vitae " ( Մարդկային կյանքը ) շրջաբերականում պարունակվող ուսուցումը ( նկատեք ` ուսուցման , որի անսխալականությունը չի հայտարարվել , եւ ոչ վարդապետության ), որը ազդարարվեց 1968 թ - ին , եկեղեցական դիրքորոշմանն ընդդիմադիր հոգեւորականության շարքերում աստվածաբանական զայրույթի միամսյակ առաջացրեց : Ինչեւէ , Լատինական Ամերիկայում , Ֆիլիպիններում հանրությունը հեշտությամբ ընդունեց Եկեղեցու հրահանգները , ընտանիքի պլանավորման ծրագրերը , աբորտը , ամլեցումն ու հղիության կանխարգելիչ միջոցները արգելվեցին կամ դժվար հասանելի դարձվեցին իշխանությունների կողմից : Սակայն ԱՄՆ - ում եւ Արեւմտյան Եվրոպայում այս ուսուցումն առավելաբար անտեսվեց : Վիճակագրորեն կաթոլիկ կանայք միեւնույն հաճախականությամբ են օգտագործում կանխարգելիչ միջոցներ , ինչ այլ դավանանքի հետեւորդները : Բայց Կաթոլիկ Եկեղեցու ընդդիմությունը դեռեւս կարեւոր դեր է կատարում հանրային կարծիքի ձեւավորման մեջ . այս կառույցը իշխանական լծակների միջոցով խափանում է ընտանիքի պլանավորման ծրագրերի ֆինանսավորումը եւ պարբերաբար ուշադրություն է հրավիրում միջոցների անհավասարաչափ բաշխման , պետությունների անհամեմատելի զարգացման մակարդակների հիմնախնդիրների վրա , տնտեսական ապօրինությունների մեջ տեսնելով հասարակության նեղ պայմանների պատճառը :
   Իսլամի հետեւորդները նույնպես կողմնակից են բնական կանխարգելման միջոցների կիրառմանը , ինչը հաստատվում է Մարգարեների պատվերով , որը տղամարդկանցից պահանջում է պարբերական հրաժարում սեռական ակտիվությունից : Որոշ կրոնական հեղինակություններ թույլատրում են ժամանակակից կանխարգելիչ միջոցների օգտագործումը , ոմանք ` մերժում , երբեմն էլ որոշման կայացման իրավունքը թողնվում է ամուսնական զույգին : Սերմնասպանիչ միջոցները , դեղահաբերը եւ այլ հորմոնային միացություններ կարող են թույլատրելի համարվել , եթե հիմնովին ապացուցվի կանացի առողջության համար դրանց անվնաս լինելը : Որոշ իսլամական երկրներում ( Իրան , Թուրքիա , Թունիս , Բանգլադեշ , Ինդոնեզիա ) ընտանիքի պլանավորման ծրագրերը բավական հաջող են գործում ` սահմանափակելով ընտանիքի անդամների թիվը , իսկ Միջին Արեւելքի երկրներում հանրությանը կանխարգելիչ միջոցների ներկայացման ոչ կառավարական ծրագրերի մեկնարկը նոր է դրված : Ըստ որում ` ընտանիքի պլանավորման եւ կանխարգելիչ միջոցների օգտագործման առաջարկը հիմնականում տղամարդկանց է ուղղվում , քանի որ նման հասարակության ներսում վերարտադրողական ընտրության իրավունքը վերապահված է տղամարդուն : Եվ Քրիստոնեության եւ Իսլամի հետեւորդների պարագային պարզ է միայն մեկ բան , որ կրոնը որոշիչ դերակատարություն ունի սեռական վարքագծի կերտման եւ ընտանիքի ձեւավորման հարցերում :
  Քննադատների մեկ այլ խումբ են կազմում ֆեմինիստ մտածողները , որոնց համար խնդրահարույց են հայրիշխանական հասարակություններում կանանց ենթակա եւ ընտրությունից զուրկ կարգավիճակը , սոցիալապես կախյալ դրությունը , հաճախ կրթությանն ու ժամանակակից բժշկությանը անհաղորդ լինելը : Մասնավորապես , ֆեմինիստ քննադատները շեշտում են բնակչության աճի վերահսկման ծրագրերում կանանց վերարտադրողական իրավունքների ոտնահարման փաստերը , երբ կանանց հղիությունից բռնի կանխարգելում կամ ամլեցում է պարտադրվում : Իգական սեռի հանդեպ աղաղակող ոտնձգություններ էին կատարվում , օրինակ ` Չինաստանում , որտեղ որդեգրված է միակ երեխայի քաղաքականությունը ( որը ուժի մեջ կլինի առնվազն մինչեւ 2015 թ .) շատերը ցանկանալով միայն արու զավակ ունենալ ` արհեստական ​​վիժեցման էին դիմում : Եւս մեկ պահանջ , որ ներկայացնում են ֆեմինիստ քննադատները ` դա կանխարգելիչ դեղորայքի պարտադիր բժշկական թեստավորման անցկացումն է ` այն կանանց համար անվտանգ դարձնելու նպատակով :
     Ի տարբերություն նախորդ երկու խմբերի , որոնք զգում էին հղիության կանխարգելման եւ բնակչության սահմանափակման կարիքը , բայց խտրություն էին դնում եղանակների միջեւ , քննադատների վերջին խումբը մերժում է վերահսկողության այս ծրագրերը պարզապես դրանց մեջ անհրաժեշտություն չտեսնելով : Ջուլյան Սայմոնն , օրինակ , գտնում է , որ երկրագնդի բնակչության թվաքանակի մեծացման մեջ ոչ մի վտանգ չկա , մոլորակը կարող է բավարարել բոլորի պահանջմունքները , պետք է սոսկ սննդարդյունաբերության նոր տեխնոլոգիաներ , բնական ռեսուրսների շահագործման եւ պահպանման կատարելագործված ստանդարտներ մշակել :
    Ինչ վերաբերում է ընտանիքում ծնված երեխաների թվի վերահսկման էթիկական կողմին , ապա որդեծնությանը նպաստելու կամ խոչընդոտելու համար պետական ​​քաղաքականության դեպքում հնարավոր է հասնել առավելագույն արդյունքի : Որոշ երկրներում բազմազավակ մայրերը խրախուսվում են շքանշաններով , սոցիալական արտոնություններով եւ պարգեւավճարներով : Կան նաեւ պետություններ , որտեղ հակառակ արդյունքն է ստացվում քիչ երեխաներ ունեցող ընտանիքներին կենցաղային արտոնություններ պարգեւելու շնորհիվ : Օրինակ ` Չինաստանում մեկ երեխա ունեցող ընտանիքը ստանում է ավելի լավ աշխատանք , բնակմակերես , իսկ բազմազավակ ընտանիքները ֆինանսական եւ բարոյական տույժերի են արժանանում : Պետական ​​մարմինների մոտեցումից է կախված նաեւ ընտանիքի պլանավորման ծրագրերի թիրախ հանդիսացող խավերի ընտրությունը ( ամոթալի կլիներ, նման թիրախի դերում հայտնվեր աղքատ բնակչությունը կամ անցանկալի ազգային փոքրամասնություն տվյալ երկրում ): Ամեն դեպքում արհեստածին միջոցներով խախտվում է սերնդաբերության բնական ընտրության իրավունքը :
   Որպես բնակչության թվաքանակի աճը կարգավորող միջոց ուսումնասիրողները տեսնում են XXI դարակեսին սպասվող ժողովրդագրական տեղաշարժերը , որոնք կհավասարակշռեն ծնելիության - մահացության , կյանքի միջին տեւողության եւ կենսամակարդակի ցուցանիշերը:


                                               Երկրաշարժ

Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերեւույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:
Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ - ի հոկտեմբերի 28 - ի երկրաշարժի հետեւանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ - ին Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, եւ առաջացել է Սարեզյան լիճը)
Երկրի խորքում այն ​​տեղը, որտեղ ապարաշերտերը կտրուկ տեղաշարժվում են, կոչվում է երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն եւ կարող է գտնվել տարբեր խորություններում:
Երկրի մակերեւույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեվում եւ ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1-12 բալլային սանդղակով: 1-2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով, երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով, հունարեն «սեյսմոս», երկրաշարժ, «գրաֆ», գրում եմ բառերից): Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10-12 բալլ ուժգնություն եւ կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ), Չիլիի (1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.), Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ ) երկրաշարժերը:
Երկրագնդի որոշ տեղամասերում երկրաշարժերը հաճախակի են եւ ուժգին, իսկ մյուսներում, հազվադեպ եւ թույլ: Դա պայմանավորված է երկրակեղեւի երկրաբանական կառուցվածքի ու զարգացման առանձնահատկություններով: Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում, մոտ 100 հզ. երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ, որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են, Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող տարածքը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 60% - ը) եւ Ալպ - Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան, Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 20% - ը): Երկրաշարժերի մնացած մասը տեղի է ունենում խզվածքային (ռիֆտային) գոտիների տարածքներում (Արեւելյան Աֆրիկա, Կարմիր ծով, Կալիֆոռնիա, Բայկալ եւ այլն), Տյան Շանում եւ Արեւելյան Անդրբայկալում:
Երկրաշարժեր լինում են նաեւ ծովերի ու օվկիանոսների հատակում: Ստորջրյա երկրաշարժերից առաջանում են կործանիչ ալիքներ, ցունամիներ, որոնց բարձրությունը հասնում է 35 մ - ի, իսկ տարածման արագությունը կազմում է ժամում 800 կմ: Չիլիի երկրաշարժի ժամանակ ցունամիի ալիքները կտրել են 15 հզ. կմ ճանապարհ ու Չիլիի ափերից հասել մինչեւ Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի ծովեզերք:
Հայկական լեռնաշխարհը երկրագնդի առավել երկրաշարժային մարզերից է: Այդ տարածքում կործանիչ երկրաշարժի մասին առաջին վկայությանը հանդիպում ենք Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» աշխատության մեջ, որտեղ նշված է, որ այն տեղի է ունեցել դեռեւս մ.թ.ա. 550 թ - ին: Խորենացին պատմում է, որ այդ ժամանակ Արարատ լեռան վրա տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով հյուսիսարեւմտյան լեռնալանջին գոյացավ հսկա (10 կմ երկարությամբ եւ 1 կմ լայնությամբ) մի խոռոչ: Այդ խոռոչն այժմ էլ լավ տեսանելի է մեծ հեռավորությունից, նաեւ `Երեւանից:
Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի, Ախալքալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ, Խլաթի տարածքներում, ավերել քաղաքներ ու գյուղեր եւ խլել հազարավոր մարդկանց կյանքեր: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին ( հատկապես 1045, 1132 եւ 1319 թթ - ին), 893 թ - ի երկրաշարժից կործանվել է Դվինը, 1679 թ - ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ - ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է հսկայական մի լեռնազանգված եւ փլուզվել Ակոռի գյուղի վրա, իսկ ցնցումներն զգացվել են ողջ Փոքր Կովկասում: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308, 1931 (քանդվել է Տաթեւի վանքը) եւ 1968 թթ - ին տեղի ունեցած երկրաշարժերը: 1926 թ - ի Գյումրիի երկրաշարժից ավերվել է 44 բնակավայր: Թվարկված երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 8-9 - երբեմն, ավելի բալլ:
1988 թ - ի դեկտեմբերի 7 - ին, առավոտյան ժամը 11 - ն անց 41 րոպեին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի վերնակենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում (այստեղից էլ, Սպիտակի երկրաշարժ անվանումը): Երկրաշարժը, որի ուժգնությունը վերնակենտրոնում գերազանցել է 10 - բալլը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբեւիցե տեղի ունեցած երկրաշարժերից եւ ամենաուժգիններից, Հայկական լեռնաշխարում:
Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը եւ Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջեւանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին եւ այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթեւան: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին շենքեր ու շինություններ Երեւանում եւ նույնիսկ Թբիլիսիում:
Երկրաշարժն ընդգրկեց գրեթե ամբողջ Կովկասը, արեւմուտքից արեւելք (Սեւ ծովից մինչեւ Կասպից ծով) եւ հյուսիսից հարավ (Մախաչկալա եւ Նալչիկ քաղաքներից մինչեւ Թուրքիայի եւ Իրանի սահմանները) հսկայական մի տարածք:
Երկրաշարժի ավերիչ ուժից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները զբաղվում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության ու հզորության ուսումնասիրման խնդիրներով: Նրանք ստացած տվյալներով ձգտում են կանխագուշակել երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, խորհուրդներ տալիս երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելիս: ՀՀ - ում այդ աշխատանքները համակարգվում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի եւ ճարտարագիտական ​​երկրաշարժաբանության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում եւ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում:


                                          Հնդկաստան


 Հնդկաստանը գտնվում է Հարավային Ասիայում , Հիմալայներից հարավ: Մայրաքաղաքը Նյու Դելին է : Սահմանակից է Պակիստանին, Աֆղանստանին, Չինաստանին, Նեպալին, Բութանին, Բանգլադեշին եւ Բիրմային: Ութերորդ ամենամեծ երկիրն է աշխարհում երկրորդը բնակչության քանակով, Հարավային կողմից սահմանակից է Հնդկական օվկիանոսին, հարավ արեւմուտքում Արաբական ծովին: Հնդկաստանը արեւմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արեւելքից, Բենգալյան ծովի ջրերով: Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է: Տերիտորիայի շուրջ 3/4- ը հարթավայրեր են ու սարահարթեր, Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանիա սարահարաթը, հյուսիսում, Ինդոս - Գանգեսյան դաշտավայրը եւ երկրագնդի ամենաբարձր լեռները, Հիմալայները ( բարձրությունը մինչեւ 8126 մետր , Նանգապարբատ լեռը) եւ Կարակորումը: Հնդկաստանը բաժանվում է աշխարհագրական երեք հիմնական մասերի, Հիմալայները կամ լեռնային շրջան, Գանգեսի հարթավայրերը եւ Հնդստան թերակղզին . Հիմալայները ձգվում են 2400 կմ տարածության վրա, արեւմուտքից մեծ հարթավայր, երբ նրա մեջ են ներառնում երկրի հյուսիսում գտնվող բոլոր հարթավայրերը, Ռոջաստանից մինչեւ Բենգալիա: Հնդստան թերակղզին, որի արեւմտյան ափերը ողողում են Արաբական ծովի ջրերը, ընդհանուր անունով հայտնի են Մալաբարյան եւ Կոնկանյան ափ անունով: Նրանց սահմանը հանդիսանում է Գոայի լայնությունը    ( զուգահեռականը), որից հյուսիս ընկած է Կոնկանյան ափը, հարավ, Մալաբարյան ափը: Իսկ արեւելյան ափը ողողում են Բենգալյան ծոցի ջրերը եւ կոչվում են Կորոմանդելյան ափ: Հնդկաստանի միջին մասով անցնում է Հյուսիսային արեւադարձը , որը երկիրը բաժանում է մոտավորապես երկու հավասար մասերի: Հետեւապես, Հնդկաստանի կեսը գտնվում է տաք գոտում, իսկ մյուս կեսը մերձարեւադարձներում. Հնդկաստանը Ասիայի մնացած մասերից անջատված է լեռնային պարսպով եւ հյուսիսային ցուրտ հոսանքները այնտեղ մուտք չեն գործում, որի հետեւանքով Հնդկաստանի հյուսիսային մասերում օդի տարեկան միջին ջերմաստիճանը հինգ աստիճանով ավելի բարձր է, քան աշխարհագրական նույն լայնությունների վրա գտնվող երկրներինը . Ընդհանուր առմամբ Հնդկաստանի կլիման ամենուրեք տաք է, Հով եղանակի շրջանը Հնդկաստանում ընդգրկում է նոյեմբերից փետրվար ամիսները, տաք եղանակի շրջանը, մարտից մայիս, իսկ անձրեւային ժամանակը, հունիսից սեպտեմբեր, Հոկտեմբերը համարվում է անցողիկ ամիս` անձրեւային եւ ցուրտ ժամանակաշրջանների միջեւ: Ձմեռվա ամիսներին , բացառությամբ բարձր լեռնային մասերի, ամենուրեք հունվարյան ջերմաստիճանը հավասար է մեր հանրապետության ամենատաք շրջանի` Արարատյան դաշտի հուլիսյան ջերմաստիճանին: Ջերմության առատությունը թույլ է տալիս այստեղ տարեկան երկուսից երեք բերք ստանալու: Հնդկաստանի կլիմայի վրա վճռական դեր են խաղում մուսսոները. Հնդկաստանը բազմազգ պետություն է առավել բազմաքանակ են հինդուստանցիները, տելուգուները (անդհրաները), մարաթիները, բոնգալացիները, բիկարցիները, թամիլները, գուջարաթները, կաննարանները, մալայալիները, փանջափցիները եւ այլք:
Հնդկաստանը ագրարային - ինդուստրիալ երկիր է:
Գյուղատնտեսության առաջատար ուղղությունը հողագործությունն է : Նշանակալի է հացահատիկային կուլտուրաների ( բրինձ, ցորեն, կորեկ, սորգո, եգիպտացորեն, գարի եւ այլն): արտադրությունը. Աշխարհում առաջնակարգ տեղեր է գրավում թեյի, շաքարեղեգի, գետնանուշի, ջուտի, տզկանեփի, բամբակի արտադրությամբ : Աճեցնում են նաեւ սուրճ, ծխախոտ, կոկոսյան արմավենի , կաուչուկատուներ , համեմունքներ եւ այլն . Անասունների ( կով, եզ, գոմեշ, այծ, ոչխար) գլխաքանակը մեծ է, բայց մթերատվությունը, ցածր. Զբաղվում են նաեւ շերամապահությամբ, ձկնորսությամբ:
Արդյունաբերության մեջ գերակշռում է թեթեւ (մասնավորապես բամբակեղենի եւ ջուտեղենի) եւ սննդի արդյունաբերությունը: Արդյունահանում են ածուխ, երկաթի եւ մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ , նավթ:


                                                 Մեր երկիր մոլորակը




Մեր շրջակա միջավայրը

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ:
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները, մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով :
Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:

Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների, լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով:
Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի , ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է:
Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների, բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:
Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:
Որպեսզի պահպանենք մեր շրջակա միջավայրը աղտոտումից ապա անհրաժեշտ է՝ * Արտանետումների սահմանափակումը մթնոլորտ և ջրոլորտ` նպատակ ունենալով բարելավել ընդհանուր էկոլոգիական իրադրությունը. * Արգելավայրերի, արգելոցների և ազգային պարկերի ստեղծումը` նպատակ ունենալով պահպանել բնական համալիրները. * Ձկնորսության և որսի սահմանափակումը` նպատակ ունենալով պահպանել որոշակի տեսակներ.
* Թափոնների չթույլատրված արտանետումների սահմանափակումը:
Նմանատիպ աղտոտումները բացասաբար են ազդում մարդու առողջության վրա, եթե վերձնենք Հայաստանի Հանրապետության օրինակով, ապա Հայաստանում շնչառական
հիվանդությունների աճը պայմանավորված է բնության`օդը մաքրելու ունակության նվազմամբ, ինչը մարզերում իրականացվող անտառահատումների և քաղաքների կանաչ տարածքների ոչնչացման հետևանք է:
2001-2005 թվականներին շնչառական հիվանդություններից տառապող հիվանդների ընդհանուր թիվն աճել է 35%-ով:

Երևանում կանաչապատման աստիճանը 1986 թ. մոտ 32%-ից 2005-ին նվազել է մինչև 7,6%:

Երևանում ծանր մետաղների պարունակությունն օդում գերազանցում է թույլատրելի մակարդակը 1,4-6,4 անգամ:

Ալավերդի քաղաքում, որտեղ գործում է պղնձաձուլական կոմբինատ, 2001-ին գրանցվել է շնչառական հիվանդություններով մինչև 14 տարեկան 679 երեխա, իսկ 2003-ին` 1239:

Իհարկե կան միջազգային հաստատություններ, որոնք զբաղվում են էկոլոգիական խնդիրների լուծմամբ, սակայան այն իր զգալի արդյունքը չի ստանում, որովհետև ամեն մի հաստատություն առաջնայինը մտածում է իր շահույթի մասին:

Ի վերջո մենք բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս պարտքն է մաքուր պահել մեր շրջակա միջավայրը, որպեսզի չապրենք կեղտոտ միջավայրում և, որ ամենակարևորն է որքանով որ հնարավոր զերծ մնանք մեզ սպառնացող հիվանդություններից:


Էկոհամակարգ


Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է , որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից ` բիոցենոզից , նրանց բնակության միջավայրից ` կենսատոպից , կապի համակարգից ` որը էներգիայի եւ նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջեւ . Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է : Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի , ձկների , անողնաշարավորների , միկրոօրգանիզմների հետ , որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը ` կենսացենոզը . Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները , քիմիական բաղադրությունը եւ ֆիզիկական պարամետրերը , ինչպես նաեւ բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները եւ տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները : Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է , Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը : Այս անտառների համար բնութագրական է բնահողը եւ կայուն բուսական համայնքը եւ , որպես հետեւանք , խիստ որոշված ​​միկրոկլիմայի ցուցանիշները եւ միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը . Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը եւ բիոզանգված ստեղծողների ` նրա սպառողներիեւ բիոզանգվածը քայքայողների , հարարաբերակցությունը , ինչպես նաեւ արտադրողականության , էներգիայի եւ նյութափոխանակության ցուցանիշները , որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները:

Էկոհամակարգի բնորոշումները

1. Ցանկացած միասնություն , որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները եւ փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես , որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված ​​տրոֆիկական կառուցվածք , տեսակային բազմազանություն եւ նյութերի շրջապտույտ , իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ , կամ էկոհամակարգ .
2. Էկոհամակարգ - ֆիզիկա - քիմիակենսաբանական գործընթացների համակարգ է `( Ա. Տենսլի ` 1935 թվական ).
3. Կենդանի օրգանիզմների համալիրը , այն շրջապատող անկենդան միջավայրը եւ դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունը անվանում են էկոհամակարգ .
4. Օրգանիզմների եւ դրանք շրջապատող ոչ օրգանական բաղադրիչների ողջ միասնությունը , որում հնարավոր է իրականացնել նյութի շրջապտույտը , անվանում են էկոլոգիական համակարգ կամ էկոհամակարգ ` Վ. Վ. Դենիսով .
5. Բիոգենեցինոզ ( Վ. Ն . Սուկաչով ` 1944) - կենդանի եւ ոսկրային բաղադրիչների փոխպայմանավորված համալիր , որոնք իրար հետ փոխկապակցված են էներգիայի եւ նյութերի փոխանակությամբ .
Երբեմն հատուկ կերպով ընդգծվում է , որ էկոհամակարգը - դա պատմականորեն ձեւավորված համակարգ է .
Էկոհամակարգը - բարդ ինքնակարգավորվող , ինքնակազմակերպվող եւ ինքնուրույն զարգացող համակարգ է , Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ , տարածության եւ ժամանակի մեջ կայուն նյութերի եւ էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ եւ աբիոտիկմասերի միջեւ . Այստեղից հետեւում է , որ ոչ բոլոր կենսաբանական համակարգերը կարող են էկոհամակարգ կոչվել , օրինակ , այդպիսին չեն հանդիսանում ակվարիումը կամ փտած գերանը : Տվյալ կենսաբանական համակարգերը ` բնական կամ արհեստական ​​, բավարար կերպով ինքնաբավարարվող եւ ինքնակարգավորվող ( օր. ակվարիում ) չեն հանդիսանում , եթե դադարեցնեն կարգավորել պայմանները եւ մեկ մակարդակի վրա պահպանել բնութագրիչները , ապա այն բավականին արագ քայքայվում է . Նման համակեցությունները չեն ձեւավորում նյութի եւ էներգիայի ինքնուրույն փակ ցիկլեր , այլ միայն հանդիսանում են մեծ համակարգի մի մասը : Նման համակարգերը պետք է անվանել ավելի ցածր մակարդակի համակեցություններ , կամ էլ միկրոկոսմեր . Երբեմն նրանց համար օգտագործում են ֆացիա հասկացությունը , սակայն այն բավարար կերպով ընդունակ չէ նկարագրել նման համակարգերը , հատկապես արհեստական ​​ծագում ունեցող . Ընդհանուր առմամբ տարբեր գիտություններում « ֆացիա » հասկացությանը համապատասխանում են տարբեր բնորոշումներ . ենթաէկոհամակարգային մակարդակի համակարգից մինչեւ այնպիսի հասկացություններ , որոնք կապված չեն էկոհամակարգի հետ , կամ հասկացություններ , որոնք միավորում են միատար էկոհամակարգերը , կամ գրեթե նույնական են էկոհամակարգի բնորոշման հետ .
Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ եւ բնութագրվում է էներգիայի մուտքային եւ ելքային հոսքերով . Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արեւի լույսի էներգիայի հոսքն է , որը թերմոմիջուկային ռեակցիայի հետեւանք է ` ուղղակի ( ֆոտոսինթեզ ) կամ անուղղակի ( օրգանական նյութերի քայքայում ) տեսքով , բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի .

Էկոհամակարգի հիմնական բաղադրիչները

Կառուցվածքային տեսանկյունից էկոհամակարգում առանձնացնում են `
1. կլիմայական ռեժիմը , որը բնորոշում է ջերմաստիճանը , խոնավությունը , լուսավորման ռեժիմները եւ միջավայրի մնացած ֆիզիկական բնութագրիչները .
2. ոչ օրգանական նյութերը , որոնք ներառվում են շրջապտույտի մեջ .
3. օրգանական միացությունները , որոնք նյութերի եւ էներգիայի շրջապտույտում միավորում են բիոտիկ եւ աբիոտիկ մասերը .
4. պրոդուցենտ օրգանիզմները , որոնք ստեղծում են նախասկզբնական արտադրանքը .
5. մակրոկոնսումենտներ կամ ֆագոտրոֆներ ` հետերոտրոֆներ , որոնք սնվում են այլ օրգանիզմներով կամ օրգանական նյութի խոշոր մասնիկներով .
6. միկրոկոնսումենտներ ( սապրոտրոֆ ) ` հետերոտրոֆներ , հիմնականում սնկեր եւ բակտերիաներ , որոնք քայքայում են մեռած օրգանական նյութը , բյուրեղացնելով այն , դրանով վերադարձնելով այն շրջապտույտի մեջ .
Վերջին երեք բաղադրիչները ձեւավորում են էկոհամակարգիբիոմասսան : Էկոհամակարգում ֆունկցիոնալության տեսանկյունից առանձնացնում են օրգանզմների ֆունկցիոնալ բլոկները ( բացի ավտոտրոֆներից )
1. բիոֆագներ - օրգանիզմներ , որոնք սնվում են այլ կենդանի օրգանիզմներով ,
2. սապրոֆագներ - օրգանիզմներ , որոնք սնվում են մահացած օրգանական նյութերով :
Տվյալ ստորաբաժանումը ցույց է տալիս էկոհամակարգում գոյություն ունեցող ժամանակային - ֆունկցիոնալ կապը , կենտրոնանալով ժամանակի մեջ օրգանական նյութի ձեւավորման եւ այն էկոհամակարգի ներսում բաշխման եւ սապրոֆագների կողմից վերամշակման բաժանման վրա : Օրգանական նյութի մահանալու եւ այն կրկին էկոհամակարգի նյութերի շրջապտույտի մեջ ներառելու միջեւ կարող է զգալի ժամանակահատված անցնել , օրինակ , սոսու գերանի դեպքում 100 եւ ավելի տարի : Այս բոլոր բաղադրիչները փոխկապակցված են տարածության եւ ժամանակի մեջ եւ կազմում են միասնական կառուցվածքային միավոր :

Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է : Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում , իսկ ավելի փոքր մասը , միացությունների ձեւով , հողում , բուսական եւ կենդանական օրգանիզմներում : Հողից յուրացնելով հանքային աղեր , բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների , նուկլեինաթթուների , վիտամինների , քլորոֆիլի սինթեզի համար : Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ :
Բնության մեջ ազոտի շրջապտույտը բարդ շարժընթաց է , որտեղ կարեւոր նշանակություն ունեն նաեւ կենդանի միկրոօրգանիզմները : Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը եւ վերածում ամոնիակի ու հանքային աղերի : Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչեւ 25 կգ կապված ազոտ : Կան բակտերիաներ , որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների :


Ածխածինը զբաղեցնում է երկրակեղեւի զանգվածի 0.48 % - ը . Կուտակվում է կենսոլորտում . կենդանական նյութերում պարունակվում է 18% ածխածին , բնափայտում , 50 %, տորֆում , 62 %, բնական այրվող գազերում , 75 %, այրվող թերթաքարերում , 78 %, քարածխում եւ գորշ ածխում , 80 %, նավթում , 85 %, անտրացիտում ( լավատեսակ քարածուխ ), 96 %: Երկրակեղեւի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում եւ դոլոմիտներում . +4 օքսիդացման աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային ապարների եւ հանքանյութերի ( կավիճ , կիր , մարմար , դոլոմիտներ ) բաղադրության մեջ : Ածխաթթու գազը , CO 2, մթնոլորտի հիմնական բաղադրիչներից է ( զանգվածի 0.046 % - ը ) Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի , լճերի եւ ծովերի ջրում : Աստղերի , մոլորակների եւ երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին պարունակող նյութեր :

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն



Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում `բույսական զանգվածի քայքայման հետեւանքով:

 Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարեւորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար:
 Բնական գազը օգտակար անհամ, անոտ եւ անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում:

 Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ եւ գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ եւ շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորը:
Ածուխը գազից եւ նավթից ամենատարածվածն է, նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը:

Նավթը վառելիքային ռեսուրսներից համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթամթերքների վերամշակումից են ստանում ասֆալտ, բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ:
  
Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է եւ ամենահարմարը արտահանելու եւ օգտագործելու համար:
Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ - երում օգտագործվող վառելիքների շարքում այն ​​զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնկան գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման  ոլորտում:

  




No comments:

Post a Comment